ՏԶՀԿ ֆոտոարխիվը ներկայացնում է Կենտրոնի կողմից տարբեր տարիներին կազմակերպված իրազեկման բարձրացման միջոցառումների լուսանկարները:
Իր ավելի քան քսան ամյա գործունեության ընթացքում Կենտրոնը կազմակերպել է մի շարք սեմինարներ, կոնֆերանսներ, իրականացրել է վերապատրաստման տարբեր ծրագրեր, որոնց մասնակից են դարձել քաղաքացիական հասարակության, պետական մարմինների, տարբեր տեղական ու օտարերկրյա կառույցների և կրթական հաստատությունների (ընդհանուր առմամբ 1500-ից ավելի) ներկայացուցիչներ: