2013 թվականի հունիսի 25-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնի «Արգիշտի» սրահում Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի փորձագետները ներկայացրեցին «Համավճարային համակարգի սոցիալական ազդեցության գնահատում» և «Առողջապահության 2013-ի պետական բյուջեն» հետազոտությունների արդյունքները:
Միջոցառմանը մասնակցում էին պետական և միջազգային կառույցների, ոլորտում ակտիվ հասարակական կազմակերպությունների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Կլոր սեղան քննարկման ներկայացումները հասանելի են մեր կայքի Ներկայացումներ և ելույթներ բաժնում: «Համավճարային համակարգի սոցիալական ազդեցության գնահատում» և «Առողջապահության 2013-ի պետական բյուջեն» զեկույցները հասանելի են Վերլուծական նյութեր և զեկույցներ բաժնում: