Սեմինար-քննարկումներ, դեկտեմբեր 2008 և նոյեմբեր 2009, Երևան
2008 և 2009 թվականների ընթացքում ՏԶՀԿ-ն, պարբերաբար անդրադառնալով գենդերային բյուջետավորման հարցերի ուսումնասիրությանը, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և Օքսֆամ ՄԲ-ի (2009) ու UNIFEM ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի (2008) հետ համագործակցությամբ կազմակերպել է Հայաստանում գենդերային բյուջետավորման հարցերին նվիրված 2 սեմինար-քննարկում, որոնց մասնակից են դարձել քաղաքացիական հասարակության, միջազգային կառույցների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Սեմինարների նյութերը pdf ֆորմատով կարող եք գտնել ներկայացումներ և ելույթներ բաժնում: