Միջազգային կոնֆերանս, հունիս 2010, Երևան
ՏԶՀԿ-ն Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության հետ մեկտեղ կազմակերպել էր միգրացիայի, դրամական փոխանցումների և սփյուռքի սոցիալ-տնտեսական ազդեցությունների հարցերով միաջազգային երկօրյա համաժողով (Կոնգրես հյուրանոց):
Համաժողովի նպատակն էր տարածաշրջանի երկրների հետ փոխանակել միգրացիայի ունեցած սոցիալ-տնտեսական դրական և բացասական հետևանքների վերաբերյալ առկա փորձն ու գիտելիքները, ինչպես նաև ակտիվացնել միգրացիայի, դրամական փոխանցումների և սփյուռքի` զարգացմանը նպաստելու դերի վերաբերյալ քննարկումները: Համաժողովին մասնակցում էին պետական և միջազգային կառույցների, մասնավոր հատվածի, համալսարանների և հետազոտական կենտրոնների բազմաթիվ ներկայացուցիչներ: Համաժողում հնչած ելույթների ներկայացումները ppt ֆորմատով կարող եք գտնել ներկայացումներ և ելույթներ բաժնում: