2014 թվականի նոյեմբերի 12-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցային համալիրում կայացավ «Հայաստանի տնտեսական զեկույց 2014»-ի շնորհանդեսը: Զեկույցի ընդհանուր խորագիրն է «Եվրասիական ինտեգրացիան և Հայաստանի առևտուրը»: Այն ներկայացնում է Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների արդյունքում Հայաստանի տնտեսության և, մասնավորապես, առևտրի վրա հնարավոր ազդեցության գնահատումներ` հիմքեր ստեղծելով քննարկումների և հետագա առավել մանրամասն ուսումնասիրությունների համար: