ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի կլիմայական նշագրմանն աջակցություն
Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր (ՄԱԶԾ) – Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ (ԳԷՀ) (2026 թ. հոկտեմբեր – դեկտեմբեր)
Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (ՏԶՀԿ), ՄԱԶԾ-ԳԷՀ «Հայաստանում կլիմայի թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդում (CBIT 2)» ծրագրի աջակցությամբ, տեխնիկական աջակցություն է տրամադրում Հայաստանում կլիմայական բյուջետային նշագրման (ԿԲՆ) համակարգի կիրառման և ինստիտուցիոնալացման ամրապնդման նպատակով։
Ծրագրի նպատակն է բարելավել կլիմային առնչվող պետական ծախսերի նույնականացումը, դասակարգումը և վերլուծությունը, ինչպես նաև նպաստել կլիմայական նկատառումների ինտեգրմանը բյուջետային պլանավորման գործընթացում։
Հիմնական աշխատանքներն ընդգրկում են ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի կլիմայական հայտերի ուսումնասիրությունը, դրանց վերաբերյալ դիրքորոշումների մշակումը և նշագրման արդյունքների վավերացումը, ԿԲՆ տվյալների բազայի համախմբումն ու նախատեսվող կլիմայական ծախսերի վերլուծությունը, 2025 թվականի «Կլիմայական հանրային ծախսերի և ինստիտուցիոնալ ուսումնասիրության» (ԿՀԾԻՈՒ) իրականացումը, ինչպես նաև պետական մարմինների համար նպատակային վերապատրաստումների և գործնական աջակցության տրամադրումը։


