Երիտասարդների ներգրավվածության ամրապնդմանն ուղղված տեխնիկական խորհրդատվական աջակցություն մասնակցային բյուջետավորման գործընթացում
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ), (2026 թվականի հուլիսի 20 – հոկտեմբերի 30)

«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» (EDRC) հասարակական կազմակերպությունը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ, իրականացնում է «Երիտասարդների ներգրավվածության ամրապնդմանն ուղղված տեխնիկական խորհրդատվական աջակցություն մասնակցային բյուջետավորման գործընթացում» ծրագիրը՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ մասնակցային բյուջետավորման համակարգում երիտասարդների մասնակցության ամրապնդման գործում։

Ծրագրի նպատակն է մշակել ապացույցների վրա հիմնված և իրավական տեսանկյունից իրագործելի առաջարկություններ, որոնք կնպաստեն Հայաստանի մասնակցային բյուջետավորման մեթոդաբանական և կարգավորող շրջանակի կատարելագործմանը՝ ապահովելով երիտասարդների առավել բովանդակալից և ներառական մասնակցությունը մասնակցային բյուջետավորման ամբողջ գործընթացում։

Ակնկալվող արդյունքները ներառում են երիտասարդների մասնակցության վերաբերյալ վերլուծական գնահատման իրականացումը, գործնական քաղաքականության և մեթոդաբանական առաջարկությունների փաթեթի մշակումը, ինչպես նաև մասնակցային բյուջետավորման գործող կարգավորող շրջանակի բարելավմանն ուղղված փոփոխությունների նախագծերի պատրաստումը՝ տեղական ինքնակառավարման գործընթացներում երիտասարդների առավել արդյունավետ և կայուն ներգրավվածությունն ապահովելու նպատակով։