2030 թվականի օրակարգի և ԿԶՆ-ների վերաբերյալ ուղեցույցի և էլեկտրոնային ուսումնական նյութերի մշակում, համայնքապետարանների աշխատակիցների վերապատրաստումներ,
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ),
«Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիր
Օրակարգ 2030-ը ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության անդամ բոլոր երկրDների կողմից 2015 թվականի սեպտեմբերին: Այն գործողությունների ծրագիր է ուղղված մոլորակի բարգավաճմանը: Օրակարգ 2030-ը ներառում է 17 Կայուն զարգացման նպատակներ (ԿԶՆ), որոնք ներկայացնում են կայուն զարգացման երեք հարթությունները՝ տնտեսական, սոցիալական և բնապահպանական:
Իրականացվող ծրագրի նպատակն է զարգացնել համայնքների կարողությունները ՄԱԿ-ի 2030 օրակարգի և ԿԶՆ-երի շուրջ, նպաստել ԿԶՆ-ների իրականացման գործում համայնքապետարանների դերակատարման մեծացմանը: Ծրագրի շրջանակներում կքննվեն համայնքներում ռազմավարական պլանավորման խնդիրները, կմշակվեն համայնքների զարգացման ծրագրերի՝ ԿԶՆ-ներին և դրանց թիրախներին համապատասխանեցման մոտեցումներ: