2026 թվականի պետական բյուջեի կլիմայական ծախսերի վերլուծություն
«Կլիմայական խոստում Հայաստան․ խոստումից ազդեցություն» և «Ռիսկերի գնահատման տեխնիկական ուղեցույցների մշակում կորուստներին և վնասներին արձագանքելու կառավարման մոտեցումների մշակման համար» ծրագրեր, ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (2025 թվականի դեկտեմբերից)
Առաջադրանքի նպատակը Հայաստանում կլիմայական ուղղվածությամբ հանրային ծախսերի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումն է՝ 2026 թվականի Կլիմայական բյուջետային ծախսերի նշագրման և վերլուծության իրականացմամբ։
Գործընթացը կնպաստի կլիմայական ազդեցությունների տեսանկյունից հիմնավորված բյուջետավորմանը, ազգային կլիմայական առաջնահերթություններին համապատասխանության ապահովմանը և հիմք կհանդիսանա ռազմավարական քաղաքականությունների մշակման համար։
Առաջադրանքի իրականացումը կբարձրացնի պետական մարմինների և այլ շահագրգիռ կողմերի կարողությունները՝ արդյունավետ կերպով մոնիթորինգի ենթարկելու և կառավարելու կլիմայական ծախսերը։ Սա կարևոր քայլ է Հայաստանի հանձնառությունների ամրապնդման ուղղությամբ՝ ապահովելու պատասխանատու, թափանցիկ և կլիմայական մարտահրավերներին արձագանքող հանրային ֆինանսների կառավարում։ Ֆինանսական տվյալների կապակցումը ազգային կլիմայական նպատակներին կնպաստի ՀՀ կլիմայական պարտավորությունների փոխակերպմանը չափելի արդյունքների և երկարաժամկետ կայուն լուծումների։


