Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (ՏԶՀԿ) փորձագետները Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում քննարկում են ունեցել ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ՝ «Հայաստանի Հանրապետությունում պետության պատվիրակած լիազորությունների իրականացման շրջանակային կարգավորման մշակում» առաջադրանքի շրջանակում։Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ներքին գործերի ոլորտին առնչվող՝ պետության կողմից համայնքներին պատվիրակված լիազորությունների իրավական հիմքերին և դրանց իրականացման գործնական առանձնահատկություններին, ինչպես նաև համայնքների գործառույթների և պետական մարմինների պատասխանատվության հստակ սահմանազատման հարցերին։
Առաջադրանքն ուղղված է պետության և համայնքների միջև լիազորությունների ու պատասխանատվության հստակեցմանը, ֆինանսավորման ընթացակարգերի կատարելագործմանը, ինչպես նաև հաշվետվողականության և վերահսկողության մեխանիզմների զարգացմանը։
Նախաձեռնությունն իրականացվում է Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից, «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։

