Ծրագրի նպատակն է աջակցել «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությամբ» սահմանված գործողությունների հետագա իրականացմանը՝  անհրաժեշտ մեթոդաբանական և իրավական շրջանակների և գործիքակազմերի  ձևավորման, համապատասխան կարողությունների զարգացման միջոցով: Մասնավորապես, նախատեսվում  է հետևյալ առաջադրանքների իրականացումը.

  • Բյուջետային ծրագրերի գնահատման մեթոդաբանության փորձարկում և վերջնականացում,  
  • Պետական ​​բյուջեի մակարդակով բյուջետավորման գործընթացներում մասնակցային մեխանիզմների վերանայում և վերջնականացում,
  • Պետական ֆինանսների կառավարման ձեռնարկի մշակում: