Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը հոկտեմբերի 3-ին Մասնակցային բյուջետավորման գործընթացի շահակիրներին՝ ՀՀ ՏԿԵՆ, ՀՀ ՖՆ, համայնքապետարանների ներկայացուցիչներ, դոնոր և փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներ, ներկայացրեց «ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ» հետազոտության արդյունքները։
Հետազոտությունն իրականացվել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ և նպատակ ունի կատարելագործել մասնակցային բյուջետավորման գործող քվեարկության մեթոդաբանությունը՝ բարելավելու համար փոքր բնակավայրերի մրցակցային հնարավորությունները։
ՏԶՀԿ փորձագետները քննարկեցին առաջին համանախագծման աշխատաժողովի ընթացքում շահակիրների կողմից ներկայացված մոդելների, ինչպես նաև միջազգային փորձում կիրառվող մոդելների փորձարկումների արդյունքները, առաջարկեցին գործող մոդելի բարելավման պրակտիկ լուծումներ։
Միջոցառումը կազմակերպվել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում։
Լուսանկարները կարող եք դիտել այստեղ:


