Մասնակցային բյուջետավորման մեխանիզմների կատարելագործում, «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագիր
Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (GIZ) (2025 թվականի հուլիսից)
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) ֆինանսական ու տեխնիկական աջակցությամբ մասնակցային բյուջետավորման (ՄԲ) գործընթացը Հայաստանում առաջին անգամ փորձարկվեց 2023 թվականին։ 2024-ից ներդրվեց նաև պետական մասնակցային սուբվենցիաների ծրագիրը, որին արդեն 2025-ին մասնակցել են 21 համայնքներ։
Մասնակցային բյուջետավորման առաջին տարիների փորձը և 2024 թվականին ՏԶՀԿ կողմից իրականացված անկախ գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ փոքր բնակավայրերի ներկայացրած նախագծերը հաճախ չեն ստանում մրցակցային հավասար հնարավորություններ և կարող են դուրս մնալ մրցակցությունից, ինչը նվազեցնում է նրանց մասնակցությունը գործընթացին։ Այս մարտահրավերները հաղթահարելու նպատակով Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը նախաձեռնել է մեթոդական բարելավումների գործընթաց՝ խթանելու փոքր բնակավայրերի մասնակցությունը և ապահովելու նրանց ներկայացրած նախագծերի մրցունակությունը։ ՏԶՀԿ-ն, հաշվի առնելով միջազգային փորձը և Հայաստանյան իրականությունը, փոքր բնակավայրերի հավասար հնարավորությունների խնդրի լուծման նպատակով իրականացնում է քվեարկության գործնական մոդելի մշակման աշխատանքներ: