Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը հունիսի 27-ին կազմակերպել էր «Սոցիալական պաշտպանություն 2026․ Քաղաքականություն և բյուջե» թեմայով երկխոսություն՝  ՀՀ Աշխատանքի և սոցիալական հացերի նախարարության  և ՔՀԿ-ների միջև։ Միջոցառման նպատակն էր ուժեղացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը բյուջետային գործընթացում, նպաստել ՔՀԿ հատվածի ավելի սերտ հաղորդակցությանը՝ սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթությունների ձևավորման և բյուջետային հարցերով որոշումների կայացման գործընթացներում։

ՏԶՀԿ փորձագետները քաղաքացիական հասարակությանը ներկայացրեցին 2026-2028թթ․ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվելիք քաղաքականությունները և ՄԺԾԾ-ով նախատեսված ծախսային միտումները, մեկնաբանեցին 2026-2028թթ․ բյուջետային գործընթացում առկա փոփոխությունները, բյուջետային գործընթացի տարբեր փուլերին ՔՀԿ-ների  մասնակցելու հնարավորությունները և գործիքները։

ԱՍՀՆ պաշտոնյաներն իրենց հերթին ծանոթացրեցին ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերին, պարզաբանեցին Անապահովության գնահատման համակարգում իրականացվող բարեփոխումները։

Միջոցառումը կազմակերպվել է «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում, որն   իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Իրավաբանների հայկական ասոցիացիա, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն և Ագորա Սենթրլ Յուրոփ(Չեխիա) կազմակերպությունների համագործակցությամբ:

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: