Պետական բյուջեի ծրագրավորման գործընթացում կլիմայական ծախսերի նշագրման կիրառման դասընթացների կազմակերպում
ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (2024 թվականի հոկտեմբերից)

Ծրագրի հիմնական նպատակն է ՀՀ շահառու պետական մարմիններում ձևավորել կարողություններ` կլիմայական բյուջետային ծախսերի հատկորոշման և նշագրման ոլորտում, աջակցել պետական մարմիններին կլիմայական բյուջետային ծախսերի արդյունավետ գնահատում իրականացնելու համար: Ծրագիրը մասնավորապես ուղղված է բյուջետային գործընթացի շրջանակներում կլիմայի փոփոխությանն առնչվող բյուջետային ծախսերի նշագրման համակարգի Հայաստանում առաջարկվող մեթոդաբանության ներկայացմանը և փորձարկմանը։

Բյուջետային կլիմայական ծախսերի պիլոտային նշագրումը կներառի հետևյալ պետական գերատեսչությունների պատասխանատվությամբ իրականացվող բյուջետային ծրագրերը՝

• Շրջակա միջավայրի նախարարություն,
• Էկոնոմիկայի նախարարություն,
• Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարություն,
• ՀՀ Վարչապետի աշխատակազմ
• Ֆինանսների նախարարություն։