ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Անցած շուրջ երկու տասնամյակների ընթացքում Կենտրոնը նկատելի ներդրում է ունեցել Հայաստանում վիճակագրական տվյալների, անկախ վերլուծությունների և այլընտրանքային տեղեկատվության հասանելիության ապահովման, քաղաքականության տարբեր փաստարկված առաջարկների ներկայացման, կառավարական և ոչ կառավարական հատվածներում հետազոտական, վերլուծական կարողությունների զարգացման, ռեսուրսների, գործիքների ստեղծման ու ապահովման, ինչպես նաև՝ քաղաքականությունների բուն ճշգրտումների և բարեփոխումների առաջմղման առումներով։

Մեր կողմից ստեղծված բոլոր նյութերը և արդյունքները մշտապես հասանելի են եղել մեր կայքում և լայնորեն կիրառվել են տարբեր շահառուների՝ ուսանողների, երիտասարդ հետազոտողների, պրեֆեսիոնալ կառույցների և փորձագետների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, զարգացման գործակալությունների և պետական կառույցների կողմից։

Կենտրոնի գործունեության ուղղությունները և ձևերը բազմազան են: Կենտրոնն իր գործունեությունը ծավալում է ծրագրերի մշակման և իրականացման կամ առանձին ծրագրերին, նախաձեռնություններին մասնակցության միջոցով:

Ստորև Կենտրոնի գործունեության նպատակային 6 ուղենիշներն են։ Դրանք, ըստ էության, ներկայացնում են Կենտրոնի թեմատիկ հետաքրքրությունների շրջանակը, որոնք հասցեագրվում են իրականացվող ծրագրերի միջոցով։

  1. Տնտեսական աճ, զարգացում և մասնավոր հատվածի ընդլայնում,
  2. Մարդկային զարգացում, սոցիալական իրավունքներ և բարեկացություն,
  3. Արդյունավետ կառավարում և կառուցվածքային բարեփոխումներ,
  4. Համայնքների զարգացում և փոքր քաղաքների արդիականացում,
  5. Տարածաշրջանային ինտեգրացիա և համագործակցություն,
  6. Կայուն զարգացում, էներգաարդյունավետություն և ողջամիտ բնօգտագործում։

 

Մեր Մասնագիտացումները

Մենք հավաքագրում և վերլուծում ենք տվյալներ, մշակում մեթոդական շրջանակներ և մոդելներ, նախագծում և իրականացնում ենք հետազոտություններ, հանրային ծրագրերի մոնիտորինգ և գնահատումներ, ստացված արդյունքների և բացահայտումների հիման վրա մշակում ենք քաղաքականության առաջարկներ ու նախագծեր, տրամադրում խորհրդատվություն:

Մեր հիմնական մասնագիտացումներն են

  • տնտեսական և սոցիալական իրավիճակների վերլուծությունները,
  • քաղաքականությունների քննությունը և վերլուծությունները,
  • հանրային ծրագրերի մոնիտորինգը և գնահատումը,
  • բյուջետային վերլուծությունները և հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումները,
  • աղքատության և սոցիալական ազդեցության գնահատումները,
  • մակրո և միկրոտնտեսական մոդելավորումը և կանխատեսումները,
  • տվյալների մշակման և որակի գնահատման աշխատանքները,
  • լայնածավալ վիճակագրական հետազոտությունները,
  • մասնակցային արագ գնահատման մեթոդների հիման վրա հետազոտությունները,
  • կարողությունների զարգացման և գիտելիքի փոխանցման միջոցառումները:

Մեր գործունեության արդյունքում սովորաբար ստեղծվում են.

    • մոդելներ և վերլուծական գործիքներ,
    • հետազոտական, վերլուծական և քաղաքականության տարաբնույթ զեկույցներ, հաշվետվություններ և թեմատիկ պարբերականներ,
    • հաշվետվական համակարգեր, մոնիտորինգի և գնահատման շրջանակներ,
    • մեթոդական և գործառնական ուղեցույցեր, վերապատրաստման նյութեր,
    • վիճակագրական շտեմարաններ և տվյալների շարքեր,
    • տեսաձայնային նյութեր և հոլովակներ,
    • խորհրդատվություն, կարողությունների զարգացման և վերապատրաստման միջոցառումներ, գիտաժողովներ, սեմինարներ և այլն: