ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնի գործընկերների ցանկը լայն է: Համագործակցելով զանազան տեղական և միջազգային կառույցների հետ` մենք իրականացրել ենք բազմաթիվ հաջողված ծրագրեր:

Ծրագրերի մշակումը և իրականացումը մեզ վստահում են թե՛ պետական և թե՛ ոչ պետական կառույցները: Դրանք շատ դեպքերում, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, պատվիրակվում են ՀՀ կառավարության, առանձին պետական գերատեսչությունների, ինչպես նաև հետևյալ միջազգային կառույցների կողմից.

  • Ասիական զարգացման բանկ (ADB),
  • ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (USAID),
  • Գերմանիայի Միջազգային համագործակցություն գործակալություն (GIZ),
  • Եվրոպական Միություն և, կամ Եվրոպական հանձնաժողով (EC),
  • Եվրոպական ներդրումային բանկ (EIB)
  • Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա (MCC),
  • Համաշխարհային բանկ (WB),
  • ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր (UNDP),
  • ՄԱԿ-ի Կանանց խորհուրդ (UNIFEM),
  • ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր (WFP),
  • Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման գործակալություն (DFID),
  • Նովիբ-Նիդերլանդներ (Novib),
  • Օքսֆամ Մեծ բրիտանական (Oxfam GB) և այլն:

Կենտրոնը համագործակցության լավ ավանդույթներ և զարգացած ինստիտուցիոնալ կապեր ունի ՀՀ պետական մարմինների, զարգացման գործակալությունների, տեղական և արտասահմանյան ակադեմիական և հետազոտական կառույցների հետ:

Կենտրոնը ձգտում է ապահովել իր գործընկերների և դոնորների բազմազանությունը և ընդլայնել համագործակցության շրջանակները: