«Բյուջետային քաղաքականությունների ամփոփագրերը» վերլուծական- տեղեկատվական հրապարակումներ են, որոնում համառոտ կերպով ամփոփված է մարզի սոցիալ-տնտեսական պատկերը, բյուջեները նկարագրող տարբեր պաշտոնական և համայնքային աղբյուրներից ստացված տեղեկատվությունը։ Դրանք ուղղված են հանրության լայն շրջանակին, ինչպես նաև մասնագիտական հանրույթին՝ նպատակ ունենալով հասանելի դարձնել տեղեկատվությունը և բարձրացնել իրազեկվածության մակարդակը, հիմքեր ստեղծել քաղաքականությունների վերլուծության, արդյունավետ երկխոսության և տեղեկացված քննարկումների համար:

Բյուջետային քաղաքականությունների ամփոփագրերը հրապարակվել են  «Համայնքային աղքատության հաղթահարման փորձառություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն (EDRC), Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամ (CRRC), Եվրասիա համագործակցություն հիմնադրամ (EPF) և Հրանտ Մաթևոսյան հիմնադրամ կազմակերպությունների կողմից՝ համագործակցաբար, ԵՄ ֆինանսական աջակցությամբ:

Ամփոփագրերի հայերեն և անգլերեն լեզուներով էլեկտրոնային տարբերակները հասանելի են հետևյալ հասցեով: