Պարզեցված ոլորտային բյուջեները վերլուծական հրապարակումներ են, որոնք ուղղված են հանրության լայն շերտերին: Դրանք նպատակ ունեն բարձրացնել իրազեկվածության մակարդակը, հիմքեր ստեղծել քաղաքացիական հասարակության ու հանրային հատվածի արդյունավետ համագործակցության և տեղեկացված քննարկումների ու որոշումների համար:

Պարզեցված բյուջեները հրապարակվել են Օքսֆամ մեծ բրիտանական կազմակերպության հետ համագործակցաբար 2014-ից մեկնարկած  «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում:

Պարզեցված բյուջեների հայերեն և անգլերեն լեզուներով էլեկտրոնային տարբերակները հասանելի են հետևյալ հասցեով: