Հոկտեմբերի 24-25-ը տեղի ունեցավ «Կլիմայական բյուջե․ կլիմայական բյուջետային ծախսերի նշագրում»  թեմայով առաջին դասընթացը, որին մասնակցեցին ներկայացուցիչներ ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ ֆինանսների նախարարություններից։

Դասընթացի հիմնական նպատակն է ՀՀ շահառու պետական մարմիններում ձևավորել կարողություններ` կլիմայական բյուջետային ծախսերի հատկորոշման և նշագրման ոլորտում՝ հետագայում գերատեսչության կլիմայական բյուջետային ծախսերի արդյունավետ գնահատում իրականացնելու համար: Մասնավորապես, դասընթացն ուղղված է բյուջետային գործընթացի շրջանակներում կլիմայի փոփոխությանն առնչվող բյուջետային ծախսերի նշագրման համակարգի ներդրման անհրաժեշտ քայլերի, կլիմայական բյուջետային ծախսերի նշագրման Հայաստանում առաջարկվող մեթոդաբանության ներկայացմանը և փորձարկմանը։

Դասընթացը կազմակերպվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կլիմայական խոստում Հայաստան. խոստումից ազդեցություն» ծրագրի շրջանակներում։

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: