Համայնքային մակարդակում մասնակցային բյուջետավորման  փորձարկման   գնահատում,  «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիր, 

 Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ), (2023-ի նոյեմբերից)

Ծրագրի նպատակն է իրականացնել 2022 թվականին Հայաստանի 4 համայնքներում գործարկված «Համայնքներում տեղական մասնակցային բյուջետավորման գործընթացների կազմակերպման» մոդելի անկախ արտաքին գնահատում, բացահայտել իրականացման ընթացքում ծագած խնդիրները, լավագույն փորձը և բարելավման կարիք ունեցող գործընթացները։ Ծրագրի շահառու համայնքներ են հանդիսանում Աբովյանը, Աշտարակը, Արմավիրը և Ջերմուկը։