«Համայնքային աղքատության հաղթահարում․ կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում ՏԶՀԿ փորձագետները հոկտեմբերի 25-ից 27-ը հանդիպումներ ունեցան Լոռու մարզում գործող մի շարք ՀԿ-ների հետ.

  • «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ,
  • «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ,
  • «Լուսաստղ» ԲՀԿ,
  • «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ,
  • Արգինա մշակութային ՀԿ,
  • Ալավերդիի «Նավակ երեխայի և ընտանիքի» զարգացման համայնքային կենտրոն,
  • «Անվտանգ մանկություն» ՔՀԿ:

Հանդիպումների նպատակը Ծրագրի շահառու ՀԿ-ների մենթորինգն էր: ՀԿ-ների հետ քննարկվեցին նրանց կողմից Ծրագրի շրջանակներում և դրանից դուրս մշակվող մասնակցային նախաձեռնությունները, ներկայացվեցին համայնքային բյուջետային գործընթացին հասարակության մասնակցության ՏԿԵՆ և ՖՆ նոր հնարավորությունները և գործիքակազմը, քննարկվեցին խորհրդատվության տրամադրման հետագա ուղղությունները։

Լոռու մարզ այցի շրջանակներում ՏԶՀԿ փորձագետները «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ ներկայացուցիչների հետ նաև մասնակցեցին Վանաձորի համայնքապետի հետ կազմակերպված հանդիպմանը: Հանդիպման նպատակը Վանաձոր համայնքի 2024 թվականի բյուջեում մասնակցային բյուջետավորմանն ուղղված ֆինանսական ռեսուրսների հատկացման առաջարկի, ինչպես նաև՝ ՀԿ կողմից մշակված համայնքային նոր ծրագրի շուրջ նախաձեռնությունների քննարկումն էր:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ` Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Հրանտ Մաթևոսյան հիմնադրամի հետ համագործակցաբար:

Դասընթացի լուսանկարները կարող եք դիտել այստեղ