Համաշխարհային բանկի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակներում (Ծրագիր) «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն իրականացնում է Հայաստանի 4 մարզերի վարչական տարածքով անցնող շուրջ 230 կմ երկարությամբ «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման օդային գծի վերանորոգում: Ծրագրի նպատակն է բարձրացնել ցանցի հուսալիությունը, ավելացնել գծի թողունակությունը և լրացնել Հայաստանում էներգամատակարարման բացը:

Ծրագիրն իրականացվում է առանձին ենթահատվածներով, որոնցից յուրաքանչյուրի համար մշակվում և իրականացվում է Վերաբնակեցման գործողությունների պլան (ՎԳՊ): ՎԳՊ-ի նպատակը Ծրագրի ազդեցությանը ենթարկված անձանց հայտնաբերելն ու աջակցելն է` նրանց կյանքի որակը և կենսակերպը վերականգնելու և առնվազն մինչ-Ծրագրային մակարդակ հասցնելու համար:

ՎԳՊ-ի իրականացումը ենթակա է անկախ արտաքին մոնիտորինգի, որը իրականացնում է «Տնտեսական զարգացման և հետազո­տու­թյուն­ների կենտրոնը»: Արտաքին մոնիտորինգի նպատակն է հավաստիանալ, որ փոխհատուցման ծրագիրն իրակա­նաց­վել է Վերաբնակեցման քաղաքականության շրջանակի (ՎՔՇ), ՀԲ-ի ԳՔ 4.12 ձեռնարկի և ՎԳՊ դրույթներին համապատասխան, ըստ անհրաժեշտության` առաջ քաշել ճշգրտող միջոցա­ռում­ներ ու առաջարկություններ:

Արտաքին մոնիտորինգային ուսումնասիրությունները ներառում են քանակական և որակական հետազո­տու­թյան տարբեր մեթոդներ: Յուրաքանչյուր ենթա­հատվածի համար մշակվում է «Համապատասխանության հաշվետվություն, որի հաստատումը տվյալ ենթահատ­վա­ծում շինարարական աշխատանքների մեկնարկի թույլտվության նախապայման է:

Կոնտրոնն արդեն իսկ մշակել և ներկայացրել է Ծրագրի 5 հատվածների համար «Համապատասխանության հաշվետվություններ», իսկ ևս 2 հատվածների համար նախատեսվում է: