ՀՀ պետական պատվիրակված լիազորությունների իրականացման շրջանակային կարգավորման մշակում, Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր (YUDIP)
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ), (2026 թ. ապրիլ – 2027 թ. փետրվար)

ՏԶՀԿ-ն, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ)՝ Հայաստանում համայնքների ինտեգրված զարգացման (IMD) ծրագրի շրջանակում մեկնարկել է նոր հանձնառություն, որի նպատակն է մշակել «Պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման կարգի» նախագիծը՝ ապահովելով կարգավորման համակարգվածությունը, ինստիտուցիոնալ դերերի հստակեցումը և համապատասխանությունը ֆինանսական կառավարման սկզբունքներին։

Առաջադրանքը միտված է լուծելու Հայաստանի ապակենտրոնացման բարեփոխումների կարևորագույն խնդիրներից մեկը՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետական պատվիրակված լիազորությունների իրականացման միասնական կարգավորման բացակայությունը։ Մշակվող շրջանակային կարգավորումը կհստակեցնի պետական և տեղական մարմինների լիազորություններն ու պատասխանատվությունը, կապահովի պատվիրակված գործառույթների և դրանց ֆինանսավորման միջև փոխկապակցվածությունը, կուժեղացնի հաշվետվողականության և մոնիթորինգի համակարգերը, ինչպես նաև կբարելավի կենտրոնական և տեղական իշխանությունների միջև համագործակցությունը։

Նախատեսվող կարգավորման ներդրումը կնպաստի միջկառավարական հարաբերությունների ամրապնդմանը, համայնքների ֆինանսավորման առավել կանխատեսելի և կայուն համակարգի ձևավորմանը, ինչպես նաև տեղական մակարդակում հանրային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանը։