Հուլիսի 9-ին Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (ՏԶՀԿ) կազմակերպեց «Գյուղատնտեսություն 2027․ քաղաքականություն և բյուջե» թեմայով երկխոսություն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների մասնակցությամբ։

Միջոցառման ընթացքում ՏԶՀԿ փորձագետները ներկայացրեցին 2027–2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված գյուղատնտեսության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, պետական ծախսերի հիմնական միտումները և բյուջետային ծրագրերի շրջանակը։ Ներկայացվեցին նաև բյուջետային գործընթացում ՔՀԿ-ների մասնակցության հնարավորությունները, կիրառվող գործիքները և բյուջետային գործընթացի ժամանակացույցը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները ներկայացրեցին գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության առաջնահերթությունները, առաջիկա ծրագրերն ու նախաձեռնությունները, անդրադարձան ընթացիկ բարեփոխումներին և պատասխանեցին ՔՀԿ-ների կողմից բարձրացված հարցերին։

Միջոցառումը կարևոր հարթակ դարձավ պետական կառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության միջև բաց և կառուցողական երկխոսության համար՝ նպաստելով բյուջետային գործընթացների թափանցիկության բարձրացմանը։

Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներին՝ ոլորտի վերաբերյալ տեղեկատվություն և մասնագիտական պարզաբանումներ ներկայացնելու, ինչպես նաև ոլորտային քաղաքականությունների և բյուջետային ծրագրերի վերաբերյալ արժեքավոր պարզաբանումներ ներկայացնելու համար։ Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև բոլոր մասնակիցներին՝ ակտիվ ներգրավվածության, բովանդակալից քննարկումների և արդյունավետ համագործակցության համար։

Միջոցառումը կազմակերպվել է «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում, որն   իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Իրավաբանների հայկական ասոցիացիա, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն և Ագորա Սենթրլ Յուրոփ(Չեխիա) կազմակերպությունների համագործակցությամբ:

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: