2023 թվականի հունվարի 13-ին Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը ներկայացրեց «Բյուջետային քաղաքականություններ և բնակչության բարեկեցություն. Շիրակ, Լոռի, Տավուշ» հետազոտության արդյունքները:
Հետազոտության նպատակը Հայաստանում, մասնավորապես՝ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում բազմաչափ աղքատությանն ուղղված պետական և համայնքային ծրագրերի և դրանց ազդեցությունների ուսումնասիրումն է, իրականացվող բյուջետային քաղաքականությունների և շահառու խմբերի կարիքների համապատասխանության քննարկման հիմքերի ստեղծումն է:
Հետազոտությունն իրականացվել է «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Եվրապական միության ֆինանսավորմամբ՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի (CRRC), Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (EPF) և Հրանտ Մաթևոսյան հիմնադրամի հետ համագործակցաբար:
Հետազոտության արդյունքների ամփոփագրերի հայերեն և անգլերեն լեզուներով էլեկտրոնային տարբերակները հասանելի են հետևյալ հասցեով, իսկ լուսանկարները կարող եք դիտել այստեղ: Ներկայացումները հասանելի են հետևյալ հասցեով: