ՄԺԾԾ և տարեկան բյուջեներ

Սույն ենթաբաժնում ներկայացվում են ՀՀ պետական բյուջեի տարեկան ծրագրերը և կատարողականները, ինչպես նաև պետական ֆինանսների միջնաժամկետ ծախսերի ծրագրերը:

Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մշակվում և ընդունվում է յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարության կողմից: Այն արտահայտում է առաջիկա երեք տարիների համար ՀՀ կառավարության հիմնական ծախսային ուղղություները և գերակայությունները և հիմք է հանդիսանում ՀՀ պետական բյուջեի մշակման համար:

ՀՀ պետական բյուջեն տարեկան փաստաթուղթ է, որի գործունեության ժամկետը համընկնում է օրացուցային տարվա հետ: Այն նախագծվում և ներկայացվում է ՀՀ ազգային ժողովի քննարկմանը ՀՀ կառավարության կողմից: ՀՀ պետական բյուջեն ընդունվում է ՀՀ ազգային ժողովի կողմից և ունի օրենքի ուժ:

ՀՀ պետական բյուջեի կատարման ՀՀ կառավարության տարեկան հաշվետվությունը ենթակա է հաստատման ՀՀ ազգային ժողովի կողմից մինչև հաջորդող ֆինանսական տարվա առաջին եռամսյակին հաջորող 40-րդ օրը:

Պետական բյուջեի մշակման, կատարման, հաշվետվության, վերահսկման և կատարողականի հաստատման հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև Բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքով:

Հրապարակումներ բաժնում կարելի է գտնել պետական բյուջեի և առանձին ոլորտային բյուջետային ծրագրերի վերլուծություններ: