ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Որևէ երկրում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունները, զարգացման գործակալությունները և խոշոր դոնորները մշակում են տվյալ երկրի հետ համագործակցության միջնաժամկետ ռազմավարություններ կամ տարեկան գործունեության ծրագրեր: Նման փաստաթղթերը սովորաբար քննարկվում և փոխհամաձայնեցվում են տվյալ երկրի կառավարության հետ, ստորագրվում են համաձայնագրեր, հուշագրեր և այլն: Որպես կանոն դրանք ներառում են ոչ միայն տվյալ երկրում տվյալ կառույցների գործունեության նպատակները, գերակայությունները, աջակցության ուղղությունները և ծրագրերը, այլ նաև սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատականը, ազգային կառավարությունների կողմից բարեփոխումների օրակարգը և փոխհամաձայնեցված նախապայմանների շրջանակը:

Կայքի սույն ենթաբաժնում մենք ներկայացնում ենք տարբերի միջազգային կառույցների հետ Հայաստանի կնքած զարգացման համաձայնագրերը կամ այդ կառույցների կողմից Հայաստանում իրականացվող գործընկերության ռազմավարությունները, գործողությունների պլաններն ու ծրագրերը` կարևորելով դրանց դերը երկրի զարգացման և բարեփոխումների գործընթացում: Կենտրոնը կարևորում է նաև դրանց վերաբերյալ հանրային իրազեկման և մոնիտորինգի գործընթացը:

Կայքում ներկայացվող փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ և ենթակա է աստիճանական ընդլայնման: Այս փաստաթղթերը, թեև խոշոր առումով նույն ընդհանուր նպատակին են ուղղված, սակայն կարող են ունենալ բավականին տարբեր նշանակություն, խնդիրներ և ձևաչափ: Դրանք ներկայացվում են ըստ գործընկեր կառույցների` հետևյալ դասակարգմամբ.