Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (ՏԶՀԿ), GIZ-ի աջակցությամբ իրականացվող՝ «Հայաստանի Հանրապետությունում պետության պատվիրակած լիազորությունների իրականացման շրջանակային կարգավորման մշակում» առաջադրանքի շրջանակում, քննարկում է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ։Քննարկվել են գյուղատնտեսության, մասնավորապես՝ անասնաբուժության, բուսասանիտարիայի և գյուղատնտեսական կարանտինի բնագավառներում համայնքներին վերապահված լիազորությունների իրավական հիմքերը, իրականացման առանձնահատկությունները և ֆինանսավորման հարցերը։
Առաջադրանքն ուղղված է պետության և համայնքների միջև լիազորությունների ու պատասխանատվության հստակեցմանը, ֆինանսավորման ընթացակարգերի կատարելագործմանը և հաշվետվողականության ու վերահսկողության մեխանիզմների զարգացմանը։
Նախաձեռնությունն իրականացվում է Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությամբ` Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից, «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ:


