2016 թվականի նոյեմբերի 25-ին Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը ներկայացրեց «Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ» բյուջետային ծրագրերի անկախ գնահատման արդյունքները:
Բյուջետային ծրագրերի գնահատման աշխատանքներն իրականացվել են Եվրոպական Միության աջակցությամբ և Օքսֆամ միջազգային կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում:
Զեկույցների հայերեն և անգլերեն լեզուներով էլեկտրոնային տարբերակները հասանելի են հետևյալ հասցեով, իսկ լուսանկարները կարող եք դիտել այստեղ: Ներկայացումները հասանելի են հետևյալ հասցեով: