Անցած շուրջ երկու տասնամյակների ընթացքում Կենտրոնը նկատելի ներդրում է ունեցել Հայաստանում վիճակագրական տվյալների, անկախ վերլուծությունների և այլընտրանքային տեղեկատվության հասանելիության ապահովման, քաղաքականության տարբեր փաստարկված առաջարկների ներկայացման, կառավարական և ոչ կառավարական հատվածներում հետազոտական, վերլուծական կարողությունների զարգացման, ռեսուրսների, գործիքների ստեղծման ու ապահովման, ինչպես նաև՝ քաղաքականությունների բուն ճշգրտումների և բարեփոխումների առաջմղման առումներով։
Մեր կողմից ստեղծված բոլոր նյութերը և արդյունքները մշտապես հասանելի են եղել մեր կայքում և լայնորեն կիրառվել են տարբեր շահառուների՝ ուսանողների, երիտասարդ հետազոտողների, պրեֆեսիոնալ կառույցների և փորձագետների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, զարգացման գործակալությունների և պետական կառույցների կողմից։
Կենտրոնի գործունեության ուղղությունները և ձևերը բազմազան են: Կենտրոնն իր գործունեությունը ծավալում է ծրագրերի մշակման և իրականացման կամ առանձին ծրագրերին, նախաձեռնություններին մասնակցության միջոցով:
Ստորև Կենտրոնի գործունեության նպատակային 6 ուղենիշներն են։ Դրանք, ըստ էության, ներկայացնում են Կենտրոնի թեմատիկ հետաքրքրությունների շրջանակը, որոնք հասցեագրվում են իրականացվող ծրագրերի միջոցով։
- Տնտեսական աճ, զարգացում և մասնավոր հատվածի ընդլայնում,
- Մարդկային զարգացում, սոցիալական իրավունքներ և բարեկացություն,
- Արդյունավետ կառավարում և կառուցվածքային բարեփոխումներ,
- Համայնքների զարգացում և փոքր քաղաքների արդիականացում,
- Տարածաշրջանային ինտեգրացիա և համագործակցություն,
- Կայուն զարգացում, էներգաարդյունավետություն և ողջամիտ բնօգտագործում։
Մեր Մասնագիտացումները
Մենք հավաքագրում և վերլուծում ենք տվյալներ, մշակում մեթոդական շրջանակներ և մոդելներ, նախագծում և իրականացնում ենք հետազոտություններ, հանրային ծրագրերի մոնիտորինգ և գնահատումներ, ստացված արդյունքների և բացահայտումների հիման վրա մշակում ենք քաղաքականության առաջարկներ ու նախագծեր, տրամադրում խորհրդատվություն:
Մեր հիմնական մասնագիտացումներն են
- տնտեսական և սոցիալական իրավիճակների վերլուծությունները,
- քաղաքականությունների քննությունը և վերլուծությունները,
- հանրային ծրագրերի մոնիտորինգը և գնահատումը,
- բյուջետային վերլուծությունները և հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումները,
- աղքատության և սոցիալական ազդեցության գնահատումները,
- մակրո և միկրոտնտեսական մոդելավորումը և կանխատեսումները,
- տվյալների մշակման և որակի գնահատման աշխատանքները,
- լայնածավալ վիճակագրական հետազոտությունները,
- մասնակցային արագ գնահատման մեթոդների հիման վրա հետազոտությունները,
- կարողությունների զարգացման և գիտելիքի փոխանցման միջոցառումները:
Մեր գործունեության արդյունքում սովորաբար ստեղծվում են.
-
- մոդելներ և վերլուծական գործիքներ,
- հետազոտական, վերլուծական և քաղաքականության տարաբնույթ զեկույցներ, հաշվետվություններ և թեմատիկ պարբերականներ,
- հաշվետվական համակարգեր, մոնիտորինգի և գնահատման շրջանակներ,
- մեթոդական և գործառնական ուղեցույցեր, վերապատրաստման նյութեր,
- վիճակագրական շտեմարաններ և տվյալների շարքեր,
- տեսաձայնային նյութեր և հոլովակներ,
- խորհրդատվություն, կարողությունների զարգացման և վերապատրաստման միջոցառումներ, գիտաժողովներ, սեմինարներ և այլն: