Կենտրոնի գործընկերների ցանկը լայն է: Համագործակցելով զանազան տեղական և միջազգային կառույցների հետ` մենք իրականացրել ենք բազմաթիվ հաջողված ծրագրեր:
Ծրագրերի մշակումը և իրականացումը մեզ վստահում են թե՛ պետական և թե՛ ոչ պետական կառույցները: Դրանք շատ դեպքերում, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, պատվիրակվում են ՀՀ կառավարության, առանձին պետական գերատեսչությունների, ինչպես նաև հետևյալ միջազգային կառույցների կողմից.
- Ասիական զարգացման բանկ (ADB),
- ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (USAID),
- Գերմանիայի Միջազգային համագործակցություն գործակալություն (GIZ),
- Եվրոպական Միություն և, կամ Եվրոպական հանձնաժողով (EC),
- Եվրոպական ներդրումային բանկ (EIB)
- Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա (MCC),
- Համաշխարհային բանկ (WB),
- ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր (UNDP),
- ՄԱԿ-ի Կանանց խորհուրդ (UNIFEM),
- ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր (WFP),
- Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման գործակալություն (DFID),
- Նովիբ-Նիդերլանդներ (Novib),
- Օքսֆամ Մեծ բրիտանական (Oxfam GB) և այլն:
Կենտրոնը համագործակցության լավ ավանդույթներ և զարգացած ինստիտուցիոնալ կապեր ունի ՀՀ պետական մարմինների, զարգացման գործակալությունների, տեղական և արտասահմանյան ակադեմիական և հետազոտական կառույցների հետ:
Կենտրոնը ձգտում է ապահովել իր գործընկերների և դոնորների բազմազանությունը և ընդլայնել համագործակցության շրջանակները: