Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (ՏԶՀԿ), Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ, աշխատանքներ է իրականացնում մասնակցային բյուջետավորման գործընթացներում 13–15 տարեկան երիտասարդների ներգրավման մեխանիզմների մշակման և գործող կարգավորումների կատարելագործման ուղղությամբ։
Այս աշխատանքների շրջանակում GIZ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել է միջգերատեսչական աշխատանքային քննարկում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ), ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) և ՀՀ ֆինանսների նախարարության (ՖՆ) ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկման նպատակն էր համատեղ դիտարկել երիտասարդների ներգրավման առաջարկվող մեխանիզմներն ու կարգավորումները և համաձայնեցնել դրանց հետագա մշակման մոտեցումները»։
Աշխատանքներն իրականացվում են «Երիտասարդների ներգրավվածության ամրապնդմանն ուղղված տեխնիկական խորհրդատվական աջակցություն մասնակցային բյուջետավորման գործընթացում» նախաձեռնության շրջանակում, որի նպատակն է ստեղծել երիտասարդների արդյունավետ և իմաստալից մասնակցության պայմաններ՝ նպաստելով հանրային որոշումների կայացման գործընթացներում նրանց ներգրավվածության ընդլայնմանը։
Նախաձեռնությունն իրականացվում է Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությամբ՝ GIZ-ի կողմից իրականացվող «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։


