Ավարտվեց «Հանրային հատվածի ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացում ներգրավված մասնագետների մասնագիտական վերապատրաստում» հեռավար դասընթացի 6-րդ շրջափուլը:
Վրապատրաստումներին մասնակցել են հանրային հատվածի շուրջ 150 մասնագետներ, որոնք ներկայացնում են ՀՀ հետևյալ պետական մարմինները՝
• Նախագահի աշխատակազմ
• Ազգային ժողով
• Վարչապետի աշխատակազմ
• Արտաքին գործերի նախարարություն
• Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
• Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
• Կենտրոնական ընտրական հանձնաժողով
• Վիճակագրական կոմիտե
• Սահմանադրական դատարան
• Բարձրագույն դատական խորհուրդ
• Գլխավոր դատախազություն
• Հատուկ քննչական ծառայություն
• Քննչական կոմիտե
• Ոստիկանություն
• Հաշվեքննիչ պալատ
• Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
• Առողջապահության նախարարություն
• Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
• Էկոնոմիկայի նախարարություն
• Պաշտպանության նախարարություն
• Շրջակա միջավայրի նախարարություն
Առջևում մեզ են ապասում դեռևս 8 դասընթացներ՝ մնացած պետական մարմինների աշխատակիցների մասնակցությամբ:
Դասընթացների համառոտ բովանդակությունն է՝
• Ծրագրային բյուջետավորում
• Ծրագրերի և միջոցառումների սահմանումը
• Արդյունքային չափորոշիչներ
• Ոլորտային ռազմավարությունների մշակման ԾԲ պահանջները
• Մասնակցային բյուջետավորում և Քաղաքացու բյուջե
• Գենդերզգայուն բյուջետավորում
• Կայուն զարգացման նպատակներ և բյուջետային գործընթաց: