գործիքներն էին՝ համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմնի կազմում ներառվելը, հանրային լսումների և/կամ քննարկումներին մասնակցելը և բնակիչների նախաձեռնության ներկայացումն ու ընդգրկումը ավագանու նիստի օրակարգ։
Ներկայում նշված գործիքների շրջանակն ընդլայնվել է։ 2023 թվականին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից գործարկվել է «Համայնքներում տեղական մասնակցային բյուջետավորման գործընթացների կազմակերպման» նոր մոդելը, որը հնարավորություն է տալիս համայնքի բնակիչներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ուղղակիորեն մասնակից դառնալ բյուջեի ձևավորմանը՝ առաջարկելով համայնքային ծրագրեր և քվեարկությամբ ընտրել ֆինանսավորվող ծրագիրը (Իրականացվել է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (GIZ) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ (SDC)։
Ի լրումն, 2024 թվականին ՀՀ կառավարությունը փորձարկում է համայնքներում մասնակցային բյուջետավորման խթանման ևս մեկ մոդել․ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիոն ֆինանսավորման շրջանակներում կհամաֆինանսավորվեն համայնքի բնակչության կողմից առաջադրված և ընտրված համայնքային զարգացման ծրագրերը։
Մամլո ասուլիսը նպատակ ունի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և բնակչությանը իրազեկել գործող մասնակցային հնարավորությունների մասին, նպաստել նրանց մասնակցության ակտիվացմանը և աջակցել քաղաքացիական նախաձեռնությունների մշակմանը։
Բանախոսներ՝

Կարինե Հարությունյան – Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (ՏԶՀԿ) գործադիր տնօրեն

Լիլիթ Հակոբյան – Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի փորձագետ
—————————————
Մամլո ասուլիսը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Հրանտ Մաթևոսյան հիմնադրամի կողմից՝ համագործակցաբար: Ծրագրի շրջանակներում Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացվում են միջոցառումներ՝ ուղղված բյուջետային գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության խթանմանը և ընդլայնմանը։
—————————————
Ասուլիսի իրականացմանը աջակցել է «Գյումրու Առաջընթաց ՔՀԶԿ» հասարակական կազմակերպությունը։
—————————————
Ասուլիսի ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել այստեղ, իսկ նկարները՝ այստեղ։