Վերապատրաստում, սեպտեմբեր 2004, Երևան
Հայաստանի պետական համալսարանում ՏԶՀԿ-ն քաղծառայողների, հետազոտողների, ասպիրանտուրայի ուսանողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար (54 մասնակից) կազմակերպել էր վերլուծական հմտությունների զարգացման դասընթաց, որն անցկացրեց Բերինգ Փոինթ ընկերության խորհրդատու, «Տնտեսական քաղաքականություն և աղքատություն» պարբերականի խմբագիր Անետ Բրաունը: Դասընթացի ներկայացումը pdf ֆորմատով կարող եք գտնել ներկայացումներ և ելույթներ բաժնում: