Մայիս 2010-Օգոստոս 2010
ՏԶՀԿ-ն ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Գերմանիայի տեխնիկական համագործակցության հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է երիտասարդ տնտեսագետների (մինչև 25տ) և բուհերի տնտեսագիտական ավարտական կուրսերի ուսանողների ու ասպիրանտների վերապատրաստման ծրագիր` նպատակ ունենալով ձևավորել կարող և զարգացած երիտասարդների թիմ, ովքեր հետագայում հնարավորություն կունենան մասնակցելու տարբեր պետական և մասնավոր ծրագրերի: Մասնակիցները ընտրվել են մրցութային կարգով` թեստավորման և հարցազրույցների միջոցով և անցել են տեսական և գործնական վերապատրաստման ու արդյունքների պարբերական թեստավորման գործընթացներով:
Արդյունքում լավագույն արդյունքներ ցուցաբերած 16 երիտասարդներ ՏԶՀԿ-ի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գերմանիայի տեխնիկական համագործակցության հիմնադրամի անունից արժանացել են վկայականների: Վերապատրաստման նյութերը pdf ֆորմատով կարող եք գտնել ներկայացումներ և ելույթներ բաժնում: