«Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ» տվյալների ցուցահանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 8-21-ը Իջևանում, Վանաձորում, Գյումրիում և Երևանում։ Ցուցահանդեսը նպատակ ուներ հանրամատչելի ձևով ներկայացնել աղքատության և սոցիալական ծառայությունների վերաբերյալ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում իրականացված հետազոտությունների արդյունքները։ Ցուցահանդեսի մասնակիցները ինտերակտիվ ձևաչափով կարողացան ծանոթանալ արդյունքներին, մեթոդաբանությանն ու քննարկել ոլորտի վերաբերյալ իրենց հուզող հարցերը։
Ցուցահանդեսը կյանքի կոչվեց «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» 3-ամյա ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի (CRRC), Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC), Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (EPF) և Հրանտ Մաթևոսյան հիմնադրամ կողմից ձևավորված համընկերության կողմից:
Ցուցահանդեսի ընթացքում ներկայացված տվյալներին կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեով, իսկ լուսանկարները կարող եք դիտել այստեղ: