22.10.2014
Տեղի ունեցավ «Հանրային քաղաքականությունների շրջանակը սոցիալական պաշտպանության, առողջապահության և գյուղատնտեսության ոլորտներում» թեմայով աշխատանքային հանդիպումը

2014 թվականի հոկտեմբերի 22-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Հանրային քաղաքականությունների շրջանակը սոցիալական պաշտպանության, առողջապահության և գյուղատնտեսության ոլորտներում» թեմայով աշխատանքային հանդիպում: Վերջինս կազմակերպված էր «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում:

Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին ինչպես Ծրագրի շահառու  ՔՀ կառույցների, այնպես էլ քաղաքացիական դաշինքների ներկայացուցիչներ, դրանք են` Գյուղատնտեսական դաշինք, Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանց, Մոր և մանկան առողջության դաշինք, Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմ: Մասնակցում էին նաև պետական պաշտոնյաներ, ԵՄ փորձագետներ և այլն:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՏԶՀԿ կողմից հրապարակված պարզեցված պետական բյուջեները, ոլորտային քաղաքականությունների վերլուծությունները և համագործակցաբար ընտրվեցին ծրագրային հաջորդ երկու տարիների ընթացքում ՏԶՀԿ կողմից մոնիտորինգի և գնահատման ենթակա բյուջետային ծրագրերը:

Աշխատանքային հանդիպման ներկայացումները հասանելի են մեր կայքի Ներկայացումներ և ելույթներ բաժնում, իսկ լուսանկարները կարող եք դիտել այստեղ: