21.04.2014
Հայտարարվել է «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և Քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շահառու հասարակական կազմակերպությունների ցանկը

ՏԶՀԿ և Օքսֆամի կողմից հայտարարվել են «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և Քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շահառու հասարակական կազմակերպությունները: Կազմակերպությունների ցանկը հասանելի է այստեղ:

Վերջինս ենթադրում է, որ այդ կազմակերպությունները 2014-2016 թվականների ընթացքում կընդգրկվեն Ծրագրային բազմաթիվ գործողություններում: Համագործակցության մեկնարկի համար ՏԶՀԿ-ն կազմակերպել էր ոչ ֆորմալ քննարկում, որը տեղի ունեցավ «Դոլչե Մոնդո» սրճարանում ապրիլի 16-ին և 18-ին:

40 hասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հավաքվել էին սուրճի սեղանի շուրջ` քննարկելու համագործակցության շրջանակը և գնահատելու իրենց կարողությունները ծրագրային ոլորտներում:

Հանդիպման  ընթացքում ներկայացվեցին ծրագրի նպատակը և գործողությունները, ինչպես նաև իրականացվեց Ապրիլի 25-29-ին նախատեսվող «Քաղաքականությունների պլանավորման շրջանակ. հանրային բյուջեներ և քաղաքականությունների մոնիտորինգ» թեմայով վերապատրաստման դասընթացի բովանդակության և թեմաների ճշգրտում և համապատասխանեցում ՀԿ-ների պահանջներին:

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել ֆոտոարխիվ բաժնում: