Իրականացված ծրագրեր
Կենտրոնն իր ծրագրերը մշակում և իրականացնում է հնարավոր լայն համագործակցության շրջանակներում: Մի շարք միջազգային կազմակերպություններ և պետական կառավարման մարմիններ իրենց ծրագրերի իրականացումը վստահել են ՏԶՀԿ-ին:
Վերջին տասը տարիների ընթացքում Կենտրոնը իրականացրել է շուրջ 70 ծրագրեր մի շարք գործընկերների հետ: Առանձին դոնորների և գործընկերների հետ համագործակցությունը ստացել է շարունակական բնույթ` տարիներ շարունակ կրկնելով իրականացվող ծրագրերը: Վերջինս խոսում է ինչպես իրականացված ծրագրերի արդյունավետության, այնպես էլ Կենտրոնի` որպես վստահելի գործընկերոջ, մասին:
Կենտրոնի ծրագրային բյուջեում մեծ կշիռ են կազմում Եվրոպական Միության, Համաշխարհային բանկի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ իրականացված ծրագրերը (գործընկերների մասին տեղեկությունների համար` սեղմիր այստեղ):
Ծրագրերի իրականացման արդյունքում հրապարակված նյութերը մեծամասամբ հասանելի են մեր կայքի Ռեսուրսներ բաժնում:
Կենտրոնի կողմից իրականացված ծրագրերի ամբողջական ցանկը բերվում է ստորև, իսկ ծրագրային առանձին մանրամասների և փորձառության մասին ամփոփ տեղեկատվություն է ներկայացվում ըստ ընտրված ուղղությունների (ներքոնշյալ թեմատիկ ենթաէջերը գտնվում են պատրաստման փուլում).
- Տնտեսական իրավիճակի և արտաքին առևտրի վերլուծություններ
- Հանրային ծրագրերի ու քաղաքականությունների մոնիտորինգ և վերլուծություն
- Աղքատության և սոցիալական ազդեցության վերլուծություններ
- Բյուջետային վերլուծություններ
- Մակրո և միկրոտնտեսական մոդելավորում
- Տվյալների մշակման և որակի գնահատման աշխատանքներ
- Վիճակագրական ընտրանքային հետազոտություններ
- Կարողությունների զարգացում և գիտելիքի փոխանցման միջոցառումներ
ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՑԱՆԿ (գործընկերներ, տևողություն)
• «Հայաստանում քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» Բյուջետային ծրագրերի մոնիտորինգ և քաղաքականությունների գնահատում |
Եվրոպական Միություն, Օքսֆամ (հունվար 2014-դեկտեմբեր 2016) |
• «Հայաստանի տնտեսական զեկույց» (ՀՏԶ) |
«ՀՏԶ 2016. Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում», Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (մայիս-նոյեմբեր 2016) |
«ՀՏԶ 2015. Հայ-վրացական տնտեսական համագործակցությունը», ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (մայիս-դեկտեմբեր 2015) |
«ՀՏԶ 2014. Եվրասիական ինտեգրացիան և Հայաստանի առևտուրը», Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (հունվար - նոյեմբեր 2014) |
«ՀՏԶ 2013. Մարդկային կապիտալ և աճի հեռանկարներ», Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (հունվար - դեկտեմբեր 2013) |
«ՀՏԶ 2011/2012. Առևտրային քաղաքականություն և աճի կայունություն», ՀՀ Նախագահի աշխատակազմի ՀԿՏԿ ՊՈԱԿ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (դեկտեմբեր 2011-սեպտեմբեր 2012) |
«ՀՏԶ 2010. Տնտեսության դիվերսիֆիկացման և արտահանման ընդլայնման պահանջը», ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերակցություն (փետրվար- դեկտեմբեր 2010) |
• «Էներգետիկ ոլորտի բարեփոխումների հանրային ընկալման ուսումնասիրութուն» |
Համաշխարհային բանկ (օգոստոս-դեկտեմբեր 2016) |
• «Էներգախնայողության գործողությունների ազգային ծրագրի շրջանակներում հաշվետվությունների համակարգի ձևավորում և 2015-ի ՀՀ Էներգետիկ հաշվեկշռի մշակում» |
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ (ՀՎԷԷՀ) (հունիս-օգոստոս 2016) |
• Էլեկտրամատակարարման hուսալիության ծրագիր, «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման գծի բոլոր հինգ հատվածների համար ՎԳՊ-ի իրականացման համապատասխանության հաշվետվության պատրաստում», Անկախ սոցիալական մոնիտորինգ |
ԲԷՑ, Համաշխարհային բանկ, (մարտ-դեկտեմբեր 2015) |
• «Բնակելի հատվածում էներգիայի սպառման հետազոտություն» |
«Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիային» և «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրեր, ՄԱԶԾ (մայիս-հոկտեմբեր 2015) |
• «ՀՀ պետական բյուջեի վերլուծություն ըստ 0-5 տարեկան երեխաներին առնչվող առողջապահական ծրագրերի» |
Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ (օգոստոս-սեպտեմբեր 2015) |
• «Անկախ մոնիտորինգի գործակալություն», Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, Ասիական զարգացման բանկ (հունիս 2011-դեկտեմբեր 2015) |
• «Ֆինանսների օգտագործման և հասանելիության մոնիտորինգ և գնահատում», «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիր |
ԱՄՆ ՄԶԳ, Քարդնո Իմերջինգ Մարքեթս (մայիս 2013-մայիս 2015) |
• «Հայաստանում խնամքի ծառայությունների առաջարկի և պահանջարկի գնահատման հետազոտություն» |
Համաշխարհային բանկ (փետրվար-մայիս 2014) |
• «ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության իրականացման անկախ մոնիտորինգային ուսումնասիրություն» |
Գյուղատնտեսական Ալյանս, Օքսֆամ (հուլիս-հոկտեմբեր 2013) |
• «Սպառողական գների մոնիտորինգ և սոցիալական ազդեցության գնահատում», Օքսֆամ ՄԲ |
«Պարենի գների փոփոխության սոցիալական ազդեցության մոնիտորինգ ԱՊՀ երկրներում», Տարածաշրջանային հետազոտական ծրագիր (դեկտեմբեր 2012 – սեպտեմբեր 2013) |
«Գները և խոցելիություն Հայաստանում. սպառողական գների մոնիտորինգ» (մայիս 2011-մարտ 2012) |
• «Բյուջեի կատարման հաշվետվությունների վերլուծություն. աջակցություն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներին» |
ՀՀ Ազգային ժողովին աջակցության ծրագիր, Տեթրա Թեք, ԱՄՆ ՄԶԳ (մայիս – հունիս 2013) |
• «Առողջապահական բյուջեի քննություն և քաղաքականությունների վերլուծություն», Օքսֆամ ՄԲ, ԵՄ |
«Բյուջեի և հանրային քաղաքականությունների ազդեցության գնահատում» (փետրվար 2012-փետրվար 2013) |
«Առաջնային առողջապահության 2012 թվականի բյուջեի քննություն»(մայիս-նոյեմբեր 2011) |
• «ՀԲ-ի Նորարարության և ձեռներեցության աջակցության ծրագրերի գնահատում. Հայաստանի օրինակ» |
Համաշխարհային բանկի Անկախ գնահատումների խումբ (IEG) (սեպտեմբեր-դեկտեմբեր 2012) |
• «Հայաստանի արտահանման խթանման խնդիրները» կոնֆերանս |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և Համաշխարհային բանկ (դեկտեմբեր 2010) |
• «ՀՀ-ԵՄ առևտրի ազատականացում. Աղքատության և սոցիալական ազդեցության գնահատում» ծրագիր |
ՄԱԶԾ (սեպտեմբեր 2010 - դեկտեմբեր 2011) |
• «Միգրացիայի, դրամական փոխանցումների և սփյուռքի տնտեսական և սոցիալական ազդեցության հարցերով միջազգային համաժողով» |
Համաշխարհային բանկ (հունիս 2010) |
• «Տվյալների բազաների վերլուծաբաններ. երիտասարդ տնտեսագետների վերապատրաստման և ուսուցման ծրագիր» |
ՄԱԶԾ, ՀՀ Զբաղվածության պետական ծառայություն (մայիս - հունիս 2010) |
• «Համաշխարհային կոչ ընդդեմ աղքատության» ծրագիր, Օքսֆամ Նովիբ |
առաջին փուլ, (մայիս -դեկտեմբեր 2007) |
երկրորդ փուլ, (սեպտեմբեր 2009 – փետրվար 2010) |
• «Գենդեր զգայուն բյուջետավորում և գենդերային իրավիճակը Հայաստանում» |
ՄԱԿ-ի Կանանց hիմնադրամ (hունիս-նոյեմբեր 2009) |
• «Ճգնաժամի մակրոտնտեսական ազդեցությունը. միտումները և հեռանկարը Հայաստանում» |
ՄԱԶԾ, Պարենի համաշխարհային ծրագիր (WFP) (մայիս-հուլիս 2009) |
• «Մասնակցային բյուջետավորում» վերապատրաստման դասընթաց համայնքապետարանների համար |
Հույսի կամուրջ ՀԿ, Նովիբ (փետրվար-ապրիլ 2009) |
• «ՀՀ կողմից ԱՀԿ հետանդամակցային պարտավորությունների իրականացման գնահատում» |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (հունիս-դեկտեմբեր 2008) |
• «Մոր և մանկան առողջությանն ուղղված քարոզարշավի նախապատրաստում» ծրագիր |
Օքսֆամ ՄԲ (նոյեմբեր 2008-հունիս 2009) |
• «ՀՀ ԱՎԾ ՏՏ ԿԱՀ և ՀՄՀ-Հայաստան ծրագրերի Տվյալների որակի գնահատում» ծրագիր |
Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ, ԱՄՆ (ապրիլ 2008-հոկտեմբեր 2009) |
• «Ֆինանսական ծառայությունների վերաբերյալ իրազեկության, գրագիտության, վստահության և դրանց օգտագործման և հասանելիության գնահատում» ծրագիր |
ԱՄՆ ՄԶԳ, Հայաստանի ֆինանսական ոլորտի զարգացման ծրագիր (հոկտեմբեր 2007- մայիս 2008) |
• «Համայնքի ձայնը որոշումների կայացման գործընթացում. կարողությունների և հանձնառության հզորացում» ծրագիր, Օքսֆամ ՄԲ, ԵՄ |
առաջին փուլ, (սեպտեմբեր 2007-օգոստոս 2009) |
երկրորդ փուլ, (սեպտեմբեր 2010-օգոստոս 2011) |
• «Կովկաս և Կենտրոնական Ասիա տնտեսական զեկույց» |
ՄԱԶԾ, ICEG Եվրոպական կենտրոն (մայիս-դեկտեմբեր 2007) |
• «Դրամական փոխանցումները և աղքատությունը Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում» ծրագիր |
Ասիական զարգացման բանկ (սեպտեմբեր 2006-հունվար 2008) |
• «Աջակցություն ԱՀՌԾ գործընթացին» |
ՄԱԶԾ, Օքսֆամ ՄԲ (սեպտեմբեր 2006-ապրիլ 2007) |
• «Սոցիալական աջակցության հասցեականության բարելավումը Հայաստանում», Պետական ծրագրերի գնահատում |
ՀՀ կառավարություն, ՀԲ-ի Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման բարելավման ծրագիր (մարտ-դեկտեմբեր 2006) |
• «Համայնքների ընդհանուր պատկերը և դասակարգումը Հայաստանում» |
ՀՀ կառավարություն, ՀԲ-ի Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման բարելավման ծրագիր (մարտ–հոկտեմբեր 2006) |
• «ՏԻՄ, կրթության և առողջապահության ոլորտների մոնիտորինգ և գնահատում ԱՀՌԾ շրջանակում» |
Օքսֆամ ՄԲ, Նովիբ |
Պլանավորման համակարգեր և աղքատություն 1, (հոկտեմբեր 2005-ապրիլ 2006) |
Պլանավորման համակարգեր և աղքատություն 2, (մարտ 2006-օգոստոս 2007) |
• ՀԶՆ տեղայնացման զեկույց |
Օքսֆամ ՄԲ, Նովիբ (մարտ-հունիս 2005) |
• «Ջերմամատակարարման իրավիճակը և ջեռուցման տարբերակները Հայաստանի բազմաբնակարան շենքերում» ծրագիր |
2004-2005 ջեռուցման սեզոն, ՀՀ Կառավարություն, Համաշխարհային բանկի «Քաղաքային ջեռուցման ծրագիր», (հունվար-մայիս 2005) |
2006-2007 ջեռուցման սեզոն, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ (ՀՎԷԷՀ), (մարտ-հունիս 2007) |
2008-2009 ջեռուցման սեզոն, ՀՎԷԷՀ, (ապրիլ-սեպտեմբեր 2009) |
2009-2010 ջեռուցման սեզոն,ՄԱԶԾ Հայաստան, (հուլիս-դեկտեմբեր 2010) |
2010-2011 ջեռուցման սեզոն, ՀՎԷԷՀ, (ապրիլ-մայիս 2011) |
• «Տնտեսական քաղաքականություն և աղքատություն» ամսագիր |
Թողարկում 1, (մարտ 2003-հունիս 2004), ԱՄՆՄԶԳ, Բերինգ Փոյնթ/Բարենց Գրուպ |
Թողարկում 2, (սեպտեմբեր 2004-նոյեմբեր 2005), ԱՄՆՄԶԳ, Բերինգ Փոյնթ/Բարենց Գրուպ |
Թողարկում 3, (մայիս 2006-մարտ 2007), ԱՄՆՄԶԳ, Բուզ Ալեն Համիլթոն |
Թողարկում 4, (հունիս 2007-մայիս 2008), ԱՄՆՄԶԳ, Բուզ Ալեն Համիլթոն |
• «Համայնքային բյուջեների վերլուծությունների» ծրագիր |
Օքսֆամ ՄԲ, ՄԲ Միջազգային զարգացման գործակալություն (DFID) (հոկտեմբեր 2002-սեպտեմբեր 2003) |
• «Հայաստանի բյուջետային վերլուծությունների» ծրագիր, Օքսֆամ ՄԲ |
Ծրագիր 1, (հուլիս 2002 - օգոստոս 2003) |
Ծրագիր 2, (հուլիս 2003 - հուլիս 2004) |
Ծրագիր 3, (մայիս 2004 - ապրիլ 2005) |
Ծրագիր 4, (մայիս 2005 - ապրիլ 2006) |
• «Աղքատության կրճատմանն ուղղված տնտեսական քաղաքականության ընտրություն» |
Օքսֆամ ՄԲ, Նովիբ (հոկտեմբեր 2001- մայիս 2002) |
• «Տնտեսական տեղեկատվական կենտրոն» ծրագիր |
ԱՄՆ ՄԶԳ/Բարենց Գրուպ, ՏԶՀԿ (մայիս 2001 - 2008) |